Մեքսիկան հումանիտար օգնություն է ուղարկել Վենեսուելայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Մեքսիկան սկսել է հումանիտար առաքելության ծավալումը Վենեսուելայի այն շրջաններում, որոնք տուժել են ավերիչ երկրաշարժերից։ Այդ մասին հայտնել է երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։

Նա պատմել է, որ հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ, ցավակցություն է հայտնել տարերային աղետի զոհերի կապակցությամբ և հաստատել Մեքսիկայի պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու հարցում։ Նրա խոսքով՝ մեքսիկական կողմն արդեն հումանիտար օգնություն է ուղարկում տուժած տարածաշրջաններ և շարունակում է գնահատել լրացուցիչ կարիքները։

Շեյնբաումն ընդգծել է, որ դժվարին ժամանակահատվածներում Մեքսիկան անփոփոխ կերպով համերաշխություն է ցուցաբերում բարեկամ երկրների հետ։

Երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան․ մոտ 40 վայրկյան ընդմիջումով գրանցվել է 7,2 և 7,5 մագնիտուդով երկու հզոր ցնցում։ Էպիկենտրոնները գտնվել են Յարակույ նահանգում՝ միմյանցից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա։ Հիմնական հարվածից հետո գրանցվել է 214 հետցնցում։

Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 589-ի, մոտ 3 հազար մարդ ստացել է վնասվածքներ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment