Այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում թմրամիջոցների հետ կապված 1313 հանցագործություն է արձանագրվել. ՆԳՆ



«2026 թվականի 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք»,- հայտնում են ՆԳՆ-ից։


Նշվում է նաև՝  այս տարվա առաջին եռամսյակում համատեղ միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 147 կգ տարբեր տեսակի թմրամիջոց։


Հունիսի 26-ը աշխարհում նշվում է որպես Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment