«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է


«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի հետախուզվող 4 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել։


 


 


Կալանավորված քաղաքացին Արթուր Աբրահամյանն է։


 


Ինչպես արդեն հայտնել ենք, ընտրակաշառքի և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:


 


Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ, որոնց կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանությանը:


 


Նախաքննության ընթացքում թեկնածուներից 2-ը՝ Սուսան Բադոյանը և Վահե Եղիազարյանը, ավելի վաղ հայտնաբերվել են, կալանավորվել: Հայկ Ավագյանի, Արթուր Աբրահամյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment