Ադրբեջանն ու Իտալիան երկկողմ ռազմավարական փոխգործակցության հարցեր են քննարկել

Ադրբեջանը ու Իտալիան քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերության զարգացումը՝ հունիսի 26-ին արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Անտոնիո Տայանիի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ կողմերը կարևորել են բարձր մակարդակով քաղաքական երկխոսության ակտիվացումը և համագործակցության հեռանկարները էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, ներդրումների և կրթության ոլորտներում։

Արծարծվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը ու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին առնչվող հարցեր։

Leave a Comment