ԱԺ-ն արտահերթ նիստում կքննարկի ընտրելու իրավունքը սահմանափակելու մասին նախագիծը

Հուլիսի 2-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով, հայտնել է ԱԺ կայքը։

Օրակարգում ընդգրկված են «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցերը:

Հունիսի 7-ի համապետական ընտրություններից  օր անց իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել օրինագիծ, որի համաձայն խորհրդարանական ընտրություններին և հանրաքվեին մասնակցելու իրավունք կունենան միայն այն չափահաս քաղաքացիները, ովքեր վերջին տարվա ընթացքում շուրջ 6 ամիս ապրել են Հայաստանում:

ՔՊ-ում պարզաբանել են, որ առաջնորդվել են Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին մասնակցելու օրինակով: Ըստ ԸՕ-ի՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած ու մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիները:

Կարդացեք նաև՝

«Իրենց համար է», «կողմ եմ», «հակասահմանադրական է». հարցում՝ ընտրական ցենզի մասին

Leave a Comment