Մանդատների հարցով որոշում դեռ չկա, դա պետք է լինի միասնական մոտեցում․ Լևոն Քոչարյան

 

ՀՀ Սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։

«Ով ընդդիմադիր է, ով էս պայքարի մեջ է՝ ամեն ինչի պատրաստ է․ մեր խնդիրն է ճիշտ ձևով դիմակայել և արժանի հակահարված տալ։ Հիմա գործը ՍԴ-ում է, որից հետո մնացած քայլերը ընդհանուր ընդդիմության անելիքն է»,- ՍԴ բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Հիշեցնենք, որ ՍԴ դիմել էին ընտրությանը մասնակցող 18 քաղաքական ուժերից 7-ը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» կուսակցությունների դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» կուսակցությունները։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment