
Անհրաժեշտ է, որ Երևանն հնարավորինս շուտ պատասխանի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ռազմավարական ընտրության մասին հարցին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Հայաստանի վարքագիծը չի կարելի անվանել բարեխիղճ անդամակցություն ԵԱՏՄ-ին։ Դիվանագետը հավելել է, որ, դատելով Հայաստանի իշխանությունների հայտարարություններից, ստացվում է, որ ԵԱՏՄ-ին մասնակցությունն այժմ Երևանի համար ընդամենը ժամանակավոր միջոց է՝ ԵՄ-ին անդամակցելու նախապատրաստվելու համար։
«Փաշինյանը ԵԱՏՄ-ի վերաբերյալ վերջին հայտարարություններով խոսակցությունը շեղում է դեպի դեմագոգիայի դաշտ, ինչպես դա արդեն եղավ ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցման դեպքում»,- ասել է Զախարովան։