Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը, ով համարվում էր պուտինյան շրջապատի ամենաազդեցիկ դեմքերից մեկը, կյանքից հեռացել է 73 տարեկան հասակում։
Մահվան հստակ պատճառի վերաբերյալ տեղեկություն դեռևս չի փոխանցվում։ Իվանովը եղել է խորհրդային ՊԱԿ-ի սան, ծառայել է արտաքին հետախուզության համակարգում, իսկ հետագայում ստանձնել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարումը։
Դրանից հետո նա զբաղեցրել է փոխվարչապետի և նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները։ Տասնամյակների ընթացքում նրան ընկալում էին որպես Պուտինի ամենամտերիմ զինակիցներից մեկը, ում հետ ծանոթությունը սկսվել էր դեռևս խորհրդային հատուկ ծառայություններում համատեղ աշխատանքի տարիներից։