ԱՄՆ-ն մեղմացրել է պատժամիջոցները Վենեսուելայի նկատմամբ` օգնելու նպատակով

ԱՄՆ-ը մեղմացրել է պատժամիջոցները Վենեսուելայի նկատմամբ` երկրում տեղի ունեցած երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելու նպատակով:

ԱՄՆ Ֆինանսների նախարարուոյունը տվել է ընհանուր լիցենզիա, որը թույլ է տալիս իրականացնել այն գործողությունները, որոնք կապված են Վենեսուելայի օգնության տրամադրման հետ` չնայած գործող պատժամիջոցներին:

Նշվում է, որ բոլոր այն գործարքները, որոնք վերաբերվում են երկրաշարժից տուժածներին օգնությանը, թույլատրվում են մինչև 2026 թվականի հոկտեմբերի 23-ը:

Միաժամանակ ԱՄՆ Հարավայաին հրամանատարությունը հայտնել է, որ տարածաշրջան է ուղարկել USS Ford Lauderdale , USS Billings նավերը, ինչպես նաև  С-17 և С-130 ռազմական ինքնաթիռներ` օգնության գործողությունների աջակցելու համար:

Վենեսուելա է ժամանել նաև ԱՄՆ ծովային հետևակի գեներալ-մայոր Քևին Ջ. Ջարադը, որը համակարգելու է օգնության տրամադրումը:

ԱՄՆ Պետդեպարմենտը հայտարարել է, որ Վենեսուելային կտրամադրվի 150 միլիոն դոլարի օգնություն, իսկ աջակցություն ցուցաբերելու մասին հայտարարել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Հիշեցնենք` հունիսի 24-ին Վենեսուելայում գրանցվել է 7.2 և 7.5 մագնիտուդ ուծգնությամբ երկրաշարժեր, որոնց հետևանքով զոհվել է 230 մարդ, իսկ 4300-ից ավելին վիրավորվել: Երկարաշարժերը համարվում են Վենեսուելայի պատմության ամենախոշորներից մեկը:

Leave a Comment