«Եթե չլիներ սպառնալիքի, ատելության խոսքը, ընտրությունների արդյունքներն այլ կլինեին»․ Արամ Վարդևանյան

«Եթե չլիներ սպառնալիքի, ատելության խոսքը, ընտրությունների արդյունքներն այլ կլինեին»․ Արամ Վարդևանյան

«Այս ընտրություններն ուղեկցվել են ակնհայտ ատելության խոսքի տարածմամբ, թիվ մեկ տարածողը հանդիսացել է ՔՊ նախընտրական ցուցակի առաջին համարը, այնպես՝ ինչպես դա տեղի էր ունեցել 2021թ․»,- ՍԴ նիստի ժամանակ իր խոսքում ասել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
«Հիմա ուզում եմ հարց բարձրացնել Բարձր դատարանին․ եթե չլիներ այս խոսույթը, կարո՞ղ է ընտրությունների արդյունքներն այլ լինեին․ կատարում եմ պնդում՝ միանշանակ այո։ Արդյոք Բարձր դատարանի դատավորները, լինելով հասարակության ներկայացուցիչներ, կարող են հաստատապես պնդել, որ այն բառամթերքը, որն օգտագործվում է գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, որն իր մեջ պարունակում է սպառնալիք, ատելության խոսք, կապ չունի որևէ քաղաքական կուսակցության ծրագրի, քաղաքական բանավեճի, խոսույթի հետ՝ ազդեցություն չի ունեցել ընտրության վրա»,- նշել է Վարդևանյանը։

Leave a Comment