
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Այո, ես կարծում եմ, որ կան, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք այս պահին չեն պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ ԱՊՀ-ի մասին ընդհանրապես խոսք չկա, նրանք մնում են մեր կազմում»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակի կայունացման նախադրյալներ կան։
Լեբեդևը նշել է, որ ԱՊՀ տնտեսական խորհրդի այսօրվա նիստին մասնակցել է Հայաստանի լիազոր ներկայացուցիչը և ստորագրել է փաստաթղթեր: