Սրբուհի Գալյանը հանդիպել է ՌԴ արդարադատության նախարարին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի հետ։

ՀՀ արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև իրավական օգնության և իրավական փոխօգնության ոլորտներում փոխգործակցության զարգացման հարցերը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև պրոբացիայի ոլորտում փորձի փոխանակման և համագործակցության խորացման հնարավորություններին։

Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստին, որը նախատեսվում է անցկացնել այս տարվա նոյեմբերին Երևանում։

Leave a Comment