Սահմանադրական դատարանը մեկնարկել է Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը, ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
11։30
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միջնորդել է, որ ՍԴ-ն գործը քննի ամբողջական, ոչ թե կրճատված կազմով։ ՍԴ-ում այդ մասին հայտարարել է ԲՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը։
Նրա խոսքով՝ միջնորդության նպատակն է հասնել նրան, որ գործը քննվի դատարանի ամբողջական՝ 9 անդամից բաղկացած կազմով, քանի որ ներկայիս՝ 7 անդամով քննությունը, ըստ դաշինքի, չի համապատասխանում Սահմանադրության կարգավորումներին։
12։00
Դատարանը քննում է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի նիստին անհնար ճանաչելու հարցը։
Հիշեցնենք, որ ՍԴ-ի որոշմամբ դատավորներ Վլադմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցում քննությանը: ՍԴ-ն անհնարին էր համարել Վարդանյանի և Զեյնալյանի մասնակցությունը գործի քննությանը, քանի որ, ըստ դատարանի, նրանք «կանխակալ վերաբերմունք ունեն» դատավարության կողմերի նկատմամբ: «Հայաստան» դաշինքը դիմումով խահանջել էր նաև անհնարին ճանաչել Սաֆարյանի մասնակցությունը, սակայն դատարանը հունիսի 24-ին Սաֆարյանի մասնակցությունն անհնարին ճանաչելու մասով հիմքեր չէր տեսել։
13։00
ՍԴ-ն մերժեց Օրբելյանի՝ 9 հոգանոց կազմով քննությունը շարունակելու միջնորդությունը և նիստը շարունակում է 7 դատավորով։
Լրացվում է։
