Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Առաջիկայում Ռուսաստանի և Բելառուսի հետ Լատվիայի սահմանին կտեղակայվեն լրացուցիչ հակաօդային պաշտպանության միջոցներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության պաշտպանության նախարար Ռայվիս Մելնիսը։«Լուծումների որոնում է կատարվում արևելյան սահմանը լրացուցիչ ռադարներով ու կալանման համակարգերով ապահովելու համար։ Մենք չենք կարող 100 տոկոսով բացառել որևէ անօդաչու թռչող սարքի ներթափանցման հնարավորությունը։ Սակայն մենք կաշխատենք կատարելագործել հակաօդային պաշտպանության համակարգերը` երկինքն անվտանգ պահելու համար», – Մելնիսի խոսքերն է մեջբերում LSM լրատվական հարթակը։

«Արդեն գտել են լուծումներ, որոնք առաջիկայում թույլ կտան լրացուցիչ ՀՕՊ համակարգեր տեղակայել», – հավելել է նա։Ռուս-ուկրաինական հակամարտության վերջին ամիսների ընթացքում Լատվիայում Ռուսաստանի տարածքից անօդաչու թռչող սարքերի ներթափանցման դեպքեր են արձանագրվել։

Ըստ երկրի իշխանությունների՝ դրանցից մեծ մասն ուկրաինական ԱԹՍ-ներ են, որոնք արձակվել են Ռուսաստանում թիրախների ուղղությամբ:



Leave a Comment