Հանրահավաքներին մասնակցելու հրահանգներ էին գալիս WhatsApp-ով

Մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և թեմի դիվանապետ, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով դատական նիստը։

Այսօրվա նիստում հարցաքննվել է թեմի նախկին քահանա Արամայիս Թախմազյանը։

Նա դատարանում հայտարարել է, որ, իր խոսքով, քահանաներին պարտադրել են մասնակցել հանրահավաքների։

«WhatsApp-ով քահանաներին հրահանգ էր գալիս, որ պետք է մասնակցեին այս կամ այն… ցուցակ էին գրում, և ըստ այդ ցուցակի մասնակցում էինք»,– ասել է Թախմազյանը։

Դատախազի հարցին, թե ինչու այդ մասին նախկինում չի բարձրաձայնել, նա պատասխանել է, որ ենթակա է եղել և վախեցել է հնարավոր խնդիրներից։

Թախմազյանը նաև նշել է, որ իրեն հոգևորական է համարում, սակայն թեմը իրեն այլևս հոգևորական չի համարում՝ հավելելով․ «Հոգևորականը չի որոշվում թեմով»։

Leave a Comment