
ԱՄՆ-ն դիտարկում է Քուվեյթից և Սաուդյան Արաբիայից իր ռազմաբազաների մի մասը տեղափոխելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Wall Sreet Journal-ը՝ հղում կատարելով քննարկումների ընթացքին ծանոթ ամերիկացի պաշտոնյաներին։
«ԱՄՆ ռազմական ղեկավարությունը քննարկում է Բահրեյնում ռազմակայանի արդիականացման, Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում ամերիկյան ներկայության կրճատման, ինչպես նաև որոշ ռազմակայանների կամ դրանց գործառույթների տեղափոխման հնարավորությունը դեպի արևմուտք՝ իրանական հրթիռների և անօդաչուների գործողության գոտուց հեռու»,- ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ հնարավոր տեղակայման վայրերից մեկը դիտարկվում է Իսրայելը։