ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Վենեսուելային երկրաշարժից հետո. Թրամփ


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը օգնություն կտրամադրի Վենեսուելային ավերիչ երկրաշարժից հետո։

Ամերիկացի առաջնորդն այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը կազմակերպված միջոցառման ժամանակ։

«Ի դեպ, երեկ երեկոյան նրանք հզոր երկրաշարժ են ունեցել, որի մասին կարդացիք, շատ ուժեղ երկրաշարժ է եղել Կարակասում, բայց մենք պատրաստվում ենք օգնել նրանց», – ասել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ ԱՄՆ սենատի մի շարք պատգամավորներ ևս հայտնել էին, որ ԱՄՆ-ն պետք է օգնի Վենեսուելային՝ բնական աղետի հասցրած վնասները վերականգնելու հարցում:


Leave a Comment