Սահմանադրական դատարանում մեկնարկել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հետ կապված վեճի քննությունը։
Սահմանադրական դատարանը հրաժարվել է քննարկել ընտրությունների արդյունքների վերաբերյալ գործի քննությանը դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը։
Հարցը դատարանի նիստում բարձրացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։
ՍԴ-ն չի համարել, որ Սաֆարյանի և Խաչատուրյանի դեպքում ստեղծված իրավիճակը համարժեք է ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանի և Վլադիմիր Վարդանյանի իրավիճակին, որոնք ավելի վաղ հեռացվել էին տվյալ գործի քննությանը մասնակցելուց։