
«Կազմի տեսանկյունից՝ կարծում եմ նաև պարոն Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարց՝ առնվազն քննարկելու մակարդակում պետք է իրացվեր»,- իր խոսքում ասել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Դավիթ Խաչատուրյանը հանդիսանում է սույն գործի շրջանակներում որպես 3-րդ անձ ներգրավված Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնաթող նախագահի հարազատ եղբայրը։ Այդ հանգամանքը կաշկանդելու է, թե՞ ոչ, անաչառ դիտորդի տեսանկյունից մտահոգություն կառաջացնի, թե՞ ոչ»,- նշել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Արամ Վարդևանյանը բարձրացրել էր նաև Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարցը։ Դատավորներից որևէ մեկը չբարձրացրեց նշված 2 դատավորների մասնակցության հարցը, ուստի դատարանը հարցը համարեց սպառված։ Սեդա Սաֆարյանը և Դավիթ Խաչատուրյանը մասնակցում են հարցի քննարկմանը։