ԱԺ փոխնախագահի պաշտոնին հավակնում է ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Factor.am-ի հարցին ի պատասխան նա հաստատեց տեղեկությունը և նշեց, որ արդեն առաջադրվել է։
Հիշեցնենք՝ երեկ առաջադրման մասին հայտարարել էր նաև Վահագն Ալեքսանյանը։ ԱԺ փոխնախագահներից երկուսի քվոտան ՔՊ-ինն է, մյուսը՝ ընդդիմադիրներինը։ Փոխնախագահների թեկնածությունը հաստատելու է ՔՊ վարչությունը։ Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահի պաշտոնում հաստատվել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։
Նարեկ Կիրակոսյան
Կարդացել են
8 անգամ