«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը հուլիսի 26-ից մեկնարկելու է Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով չվերթերը: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

«Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- նշվում է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment