26 հունիսի 2026 – 11:15 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է վարելու իրավունքից զրկված անձանց վերաբերող օրենքը։
Ըստ նոր կարգավորման՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն է տրվում վերականգնել այն՝ առանց քննություն հանձնելու, վճարելով 50,000 դրամ պետական տուրք և անցնելով մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով։
6 տուգանային միավորը փորձաշրջանի ընթացքում սպառելու դեպքում վարորդը 1 տարով կզրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։
Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված վարորդները քարոզարշավի ընթացքում մոտեցել էին Նիկոլ Փաշինյանին, և նա լուծում էր առաջարկել։