11:00 Լուրերը մեկ տողով. Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի հսկա գործարանին, ինչ է Թրամփը գնելու Իրանի համար

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

·  Սահմանադրական դատարանը քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները, որտեղ իշխող կուսակցությունը ներգրավված է որպես երրորդ կողմ։

·  Վաղարշապատի եկեղեցիների մանրակերտները ժամանակավորապես տեղափոխվել են թանգարան՝ հեղինակի կողմից վերականգնման և արդիականացման համար։

·  Փորձագետը զգուշացնում է հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարանի ներդրման հետ կապված անձնական տվյալների արտահոսքի և կիբեռվտանգների մասին։

·  ԱՄՆ-ն ծրագրում է Իրանի ապաարգելափակված միջոցներով ամերիկյան ֆերմերներից ցորեն, սոյա և եգիպտացորեն գնել։

·  Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, ինչի պատճառով բնակչությանը խորհուրդ է տրվել մնալ տներում։

·  Ուկրաինան անօդաչու սարքերով զանգվածային հարված է հասցրել Ռուսաստանի ամոնիակի և պարարտանյութերի խոշորագույն քիմիական գործարանին։

 

Leave a Comment