Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների թիվն արագ աճում է


Միջազգային


Առողջապահության նախարար Կառլոս Ալվարադոյի խոսքով՝ Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել։

«Մենք արդեն բուժել ենք ավելի քան 4300 տուժածի։ Եվ, ցավոք, մենք ընդունել ենք մոտավորապես 235 հիվանդի, որոնք մեր բժշկական հաստատություններ ժամանելուն պես կամ մահացած էին, կամ մահացել են հետո», – ասել է Ալվարադոն Վենեսուելայի հեռուստատեսությամբ։

Նախարարի խոսքով՝ վիրավորների մեծ մասը թեթև վնասվածքներ է ստացել, բայց կան նաև միջին և ծանր դեպքեր, որոնցից շատերը վիրահատության կարիք են ունեցել:


Leave a Comment