Արամ Վարդևանյան․ «ՔՊ-ն չի հաղթել այս ընտրություններում»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը Սահմանադրական դատարան մտնելուց առաջ հայտարարել է, որ իր կարծիքով «Քաղաքացիական պայմանագիրը» չի հաղթել ընտրություններում։

Նա նշել է, որ ստացել է արձանագրային որոշման քաղվածք՝ կապված Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարցի քննարկման հետ, և հավելել, որ որոշ մանրամասներ կներկայացնի ՍԴ նիստի ընթացքում։

Վարդևանյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի անկախության և անաչառության վերաբերյալ հանրային ընկալման մեջ առկա են լուրջ խնդիրներ։

«Ի վերջո, արձանագրենք մեկ հստակ փաստ, «Քաղաքացիական պայմանագիրը» չի հաղթել այս ընտրություններում»,– նշել է նա՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքներին և ընտրական գործընթացին։

Նա նաև խոսել է ընտրական գործընթացում, իր գնահատմամբ, առկա խախտումների, վարչական ռեսուրսի օգտագործման և այլ խնդիրների մասին՝ նշելով, որ այդ հարցերը պետք է գնահատի Սահմանադրական դատարանը։

Վարդևանյանը հավելել է, որ ՍԴ որոշ դատավորների նկատմամբ ունեն վերապահումներ, որոնք կներկայացվեն դատաքննության ընթացքում։

Նշենք, որ ՍԴ-ում քննվում են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները, որոնք ներկայացրել են մի շարք քաղաքական ուժեր։

Leave a Comment