ՔՊ-ն չի հաղթել այս ընտրություններում. Արամ Վարդևանյան


Քաղաքականություն


«Սահմանադրական դատարանն անկախության, իր չեզոքության, անաչառության լրջագույն դեֆիցիտ ունի, և այդնպիսին է նաև հանրային ընկալումը, անհերքելի փաստ է»,-Սահմանադրականը դատարանում  հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունից առաջ լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։ 

Նա նշեց, որ ՔՊ-ն չի հաղթել այս ընտրություններում. «Եթե իրենց պատկերացմամբ  ժամանակակից եվրոպական դեմոկրատական չափանիշն այն է, որ ձայների փոշիացման շնորհիվ իշխանություն ձևավորելը, ըստ ԿԸՀ արձանագրության, բավարար է հաղթանակ արձանագրելու համար, քավ լիցի, թող դա լինի իրենց կարծիքը։

ՍԴ-ն ունի մեկ առաքելություն՝ արձագանքելու և արձանագրելու այն զանգվածային և կազմակերպված բնույթ կրող ընտրախախտումների փաստը, որը բոլորի աչքի առաջ է եղել»։ 

Վարդևանյանն ընդգծեց, որ ընտրական գործընթացի երկու կարևորագույն մարմնի՝ ԿԸՀ, ՍԴ, անկախության լրջագույն խնդիրներ ունեն։

Նա նաև նշեց, որ ՍԴ առնվազն երկու դատավորի վերաբերյալ որոշակի վերապահում ունեն, ոկներկայացնեն նիստի ընթացքում։ 


Leave a Comment