ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքվում Հաջիևի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը


Միջազգային


Բաքու կատարած այցի ընթացքում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն քննարկել է տարածաշրջանային զարգացումները, ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները՝ հանդիպումներ ունենալով Ադրբեջանի պաշտոնյաների հետ։

Նա այս մասին գրել է իր X սոցիալական ցանցի էջում։

«Ես ուրախ եմ վերադառնալ Բաքու՝ իմ ադրբեջանցի գործընկերների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի և արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովի հետ ինտենսիվ խորհրդակցություններ անցկացնելու համար։ Մեր քննարկումները կենտրոնացած էին տարածաշրջանային զարգացումների, ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների, տրանսպորտային կապի հնարավորությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի և Եվրամիության՝ Ադրբեջանի ու Հայաստանի հետ առաջիկա բարձր մակարդակի համագործակցության վրա:

Մենք համաձայնության եկանք երկու երկրների միջև կայուն խաղաղության ճանապարհին ձեռք բերված ընթացքը և պատմական առաջընթացը պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ։ Եվրամիությունը կշարունակի աջակցել այս գործընթացին», – նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։


Leave a Comment