Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշոր քիմիական գործարանին

Ուկրաինական ուժերը անօդաչու սարքերով հարված են հասցրել Ռուսաստանի Տուլայի մարզի Նովոմոսկովսկ քաղաքի արդյունաբերական օբյեկտներին։

Տեղական իշխանությունները հաստատել են, որ հարվածի տակ է հայտնվել «Ազոտ» քիմիական գործարանը։

Այն համարվում է Ռուսաստանում ամոնիակի և ազոտական պարարտանյութերի խոշորագույն արտադրողներից մեկը՝ նաև ոլորտի առաջատար ձեռնարկություններից։

Leave a Comment