10:00 Լուրերը մեկ տողով. Ընտրությունների արդյուքների վիճարկում, Հայաստանը չի վճարում ՀԱՊԿ-ին

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

·  Սահմանադրական դատարանը սկսել է ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը՝ երկու դատավորի չմասնակցությամբ և շենքի մոտ ոստիկանական ուժերի կենտրոնացմամբ։

·  Տարաձայնությունների պատճառով «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանն առաջիկայում կլքի կուսակցությունը։

·  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում քննարկվում է ԱԺ փոխխոսնակի և խմբակցության ղեկավարի պաշտոններում կին թեկնածուների նշանակման հարցը։

·  ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը հայտարարել է, որ անդամակցությունը սառեցրած Հայաստանը երկու տարի է՝ չի վճարում իր 10% բյուջետային բաժնեմասը, իսկ հեռացման որոշումը կայացնում է նախագահների խորհուրդը։

·  ԿԺԴՀ-ն Կիմ Չեն Ընի հսկողությամբ փորձարկել է արդիականացված համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և տակտիկական հրթիռներ։

·  Միացյալ Նահանգները որոշում է կայացրել փաստացի ամբողջությամբ դադարեցնել քաղաքական ապաստան հայցող օտարերկրացիների ընդունումը սեփական տարածքում։

Leave a Comment