«Դոյչե վելլե» ( DW – «Գերմանական ալիք») հանրահայտ հեռուստառադոընկերության ռուսական ծառայությունը պարբերաբար թողարկում է «Արգելոց» անիմացիոն շարքը, որը քաղաքական սատիրայով անդրադառնում է միջազգային քաղաքական անցուդարձին:
«Արգելոցի» վերջին թողարկումներից մեկում, Գայդայի «Կովկասի գերուհին» սիրված ֆիլմի ծաղրանմանակմամբ, «Հայաստանի առևանգումը» վերտառությամբ, DW-ն անդրադարձել է ԵԱՏՄ-ից «թռնելու»՝ Նիկոլ Փաշինյանի մղումներին:
Ըստ ներկայացված դրվագի՝ Ռուսաստանի, Բելառուսի ու ԵԱՏՄ-ի այլ գործընկերների հետ «շփման» ժամանակ, հասկանալով, որ անելանելի վիճակում է հայտնվել, Նիկոլ Փաշինյանը, «քվեարկելու» պատրվակով, ելնում է սեղանի մոտից ու փորձում է փախուստի դիմել: Նկատում է «սանիտարական մեքենան», որի ղեկին Էրդողանն է:
Փաշինյանը բացում է մեքնայի դուռը և հարցնում.
– Եվրամիություն կհասցնե՞ք…
– Նստի՛ր, վայրկենապես կսլանանք,-պատասխանում է Էրդողանը:
– Բայց դուք հաստա՞ք Եվրամիություն եք գնում,- հարցնում է Փաշինյանը:
– Կանէշնը… Գազան ավտո է, արդեն 25 տարի Եվրամիություն է գնում ու հլա դեռ գնում է…
—
Հարկավ, «Դոյչե վելլեն» ծաղրանմանակմամբ, քաղաքական սատիրայով է նկարագրել իրավիճակը, բայց վստահաբար, դա արել է առավել քան՝ դիպուկ:
Գործնականում տրված է Փաշինյանի ու նրա օտարերկրյա հովանավոր-աջակիցների «քաղաքականության» ամբողջ բացվածքը: Փաշինյանը Ռուսաստանից ու ԵԱՏՄ-ից, փախչել ցանկանալով, իբր, դեպի Եվրոպա կամ Եվրամիություն է գնում, բայց հայտնվում է Թուրքիայի մեքենայի մեջ: Ավելի թափանցիկ երևի դժվար կլիներ նկարագրել այն ողորմելի ու ողբերգական վիճակը, որի մեջ Փաշինյանն ու ՔՊ-ն նետել են Հայաստանը:
Տեսանյութը՝ այս հղումով
https://www.youtube.com/shorts/LOjh1eLp2Ug