09:00 Լուրերը մեկ տողով. ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքների չեղարկումը

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

·  Սահմանադրական դատարանը միավորված վարույթով քննում է խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ 7 քաղաքական ուժերի դիմումները:

·  «Ռոսսելխոզնադզորը» կասեցրել է ևս երկու հայկական ընկերությունների արտադրանքի հավաստագրումը՝ փաստացի դադարեցնելով Հայաստանից ձկան բոլոր ներմուծումները:

·  Իսրայելի արտաքին գործերի նախարարը կառավարության նիստին կներկայացնի Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու բանաձև։

·  Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ Ազգային ժողովի նախագահի թեկնածության կապակցությամբ:

·  Իշխող կուսակցությունում ԱԺ նախագահի ընտրությունից հետո թեժ մրցակցություն է սկսվել խմբակցության ղեկավարի պաշտոնի համար:

·  Այսօր Ադրբեջանի «Բիլաջարի» կայարանից դեպի Հայաստան կուղարկվի 18 վագոն բենզին և 8 վագոն դիզելային վառելիք։

·  Հայաստանը և Միացյալ Նահանգները Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության համատեղ հայտարարություն:

·  Վենեսուելայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվել է 235 և վիրավորվել 4300 մարդ՝ տեղի հայ համայնքին պատճառելով միայն նյութական վնասներ:

·  Ռուսական բանակը հերթական հզոր հարվածներն է հասցրել Կիևի ռազմական օբյեկտներին՝ խոցելով զենքի և զինամթերքի պահեստ:

·  Դանիայի իշխանությունները որոշել են այլևս ապաստան չտրամադրել 23-ից 60 տարեկան ուկրաինացիներին՝ բանակում զորահավաքից խուսափելը կանխելու համար։

·  Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվեց խմբային փուլի մի մասը, և արդեն հայտնի են փլեյ-օֆֆի 32 մասնակիցներից 13-ը։

·  Հայաստանի տարածքում և Երևանում հունիսի 26-ին սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում, իսկ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի 31 աստիճանի:

 

Leave a Comment