
Գերատեսչությունում հիշեցրել են, որ ավելի վաղ համակարգային խախտումների արդյունքում «Ռոսսելխոզնադզորը» հայկական կողմին խնդրել էր ժամանակավորապես դադարեցնել բոլոր ձկնամթերքի սերտիֆիկացումը, բացառությամբ այն ձեռնարկությունների, որոնք անմիջականորեն մասնակցել են ստուգմանը՝ «ՄՖ Էքսպորտ» ՍՊԸ-ին և «Ինվեստ Պլյուս» ՍՊԸ-ին: Նշված ձեռնարկությունների նկատմամբ սահմանվել է ուժեղացված լաբորատոր հսկողության ռեժիմ։
«Հետագայում նյութերի վերլուծության ընթացքում պատրաստվել է նախնական զեկույց, և մինչև հայտնաբերված խախտումների վերացումը և անհրաժեշտ օժանդակ նյութերի տրամադրումը որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել նշված ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը,- նշել են «Ռոսսելխոզնադզոր»-ից:
Այնտեղ ընդգծել են, որ գերատեսչությունն աշխատանք է տանում հայկական կողմի հետ ձկան և ձկնամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ, որոնք նախատեսված են ռուսական շուկա մատակարարելու համար: