Քըլըչը շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը X սոցիալական ցանցում շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ։ Չորս տարվա ընթացքում մենք ձևավորել ենք արդյունավետ աշխատանքային համագործակցություն և անկեղծ բարեկամական հարաբերություններ։ Մաղթում եմ նրան հետագա հաջողություններ նոր պաշտոնում»,- գրել է Քըլըչը։

Leave a Comment