Վարչապետ. Կոնսերվատորիայի դիմացի այգին վերադարձվել է համայնքին

Վարչապետ. Կոնսերվատորիայի դիմացի այգին վերադարձվել է համայնքին

25 հունիսի 2026 – 16:24 AMT

PanARMENIAN.Net – Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի քաղաքապետը նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղիղ եթերում հայտնել է՝ բանակցությունների արդյունքում Կոնսերվատորիայի դիմացի այգին վերադարձվել է համայնքին։

«Նախընտրական քարոզարշավի ժամանակ Երևանի քաղաքապետն ուղիղ եթերում տեղեկացրեց, որ բանակցությունների արդյունքում Կոնսերվատորիայի դիմացի այգին վերադարձվել է համայնքին։ Այսպիսի դեպքեր ունենք բոլոր համայնքներում»,-հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Radar Armenia-ն:

Նա հավելել է, որ միլիարդների ունեցվածք է վերադարձվել ՀՀ-ին։

Հրապարակման մեջ նշվում է, որ այգին վերադարձվել է համայնքին դատարանի որոշման արդյունքում, «վարչապետը հավանաբար շփոթել է դեպքը»։

Նշված այգին վարձակալից վերցնելու և քաղաքապետարանին հանձնելու դատական գործընթացը, անցնելով բոլոր ատյաններով, տևել է մոտ երկու տարի և ավարտին է հասցվել 2025-ի հոկտեմբերին:

Leave a Comment