Հայաստանում ավարտվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը

Հունիսի 25-ին «Զառ» ուսումնական կենտրոնում կայացել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը։

Զորավարժության ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ արդյունավետ համագործակցության, մասնագիտական բարձր պատրաստվածության և վարժանքների հաջող անցկացման համար։

Արարողության ընթացքում տեղի է ունեցել նաև զորավարժության մասնակիցների պարգևատրում։

Հիշեցնենք, որ հունիսի 17-25-ը Հայաստանում անցկացված «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության նպատակն էր բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելություններում ներգրավված ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը, կատարելագործել համատեղ գործողությունների կազմակերպումը և ամրապնդել գործընկեր երկրների միջև համագործակցությունը։

Leave a Comment