Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով

Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նորին Մեծություն Թագավոր Չարլզ III-ի հրավերով մասնակցել է  Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը, որի ընթացքում հնարավորություն ունեցել հանդիպելու Նորին Մեծություն Թագավոր Չարլզ III-ին։ Ընդունելությունը համախմբել էր միջազգային կլիմայական քաղաքականության, գիտության, բիզնեսի և բարեգործական ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ գերհզոր աղտոտող նյութերի արտանետումների կրճատման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի համատեղ ջանքերի շուրջ համագործակցությունն ամրապնդելու նպատակով։ Նման հեղինակավոր միջազգային հարթակները նպաստում են երկրների միջև երկխոսության խորացմանը, փոխվստահության ամրապնդմանը և համագործակցության նոր ուղղությունների ձևավորմանը։ Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ գործընկերության շարունակական զարգացումը՝ շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment