Ֆրանսիան կանգնեցրել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» նավերը․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պնդում է` Ֆրանսիայի ռազմածովային ուժերը երեքշաբթի օրը Սիցիլիայի ափերի մոտ կանգնեցրել են Deliver նավթատանկերը, որոնք պատկանում է ՌԴ այսպես կոչված «ստվերային նավատորմին»։ Դրանք նավարկել են` խախտելով ծովային իրավունքի պահանջները:

«Մենք չենք թույլատրի, որ ստվերային նավատորմը շրջանցի պատժամիջոցները և ֆինանսավորի Ռուսաստանի պատերազմական ջանքերը:»,- X-իր էջում գրել է Էմանուել Մակրոնը:

Մակրոնը նշել է, որ Եվրոպան վճռական է և կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` ՌԴ-ի համար պատերազմի գինը բարձրացնելու և Ուկրաինայում տևական խաղաություն հաստատելու նպատակով:

Leave a Comment