ԿԸՀ-ն կատարել է ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Արամ Վարդևանյան

Հունիսի 7-ից հետո արձանագրվել է աննախադեպ իրավիճակ, երբ խոշորագույն ընտրախախտումներից մեկն իրականացրել է հենց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Այստեղ, անկեղծորեն եմ ասում, առաջարկում եմ որևէ կերպ նշանակություն չտալ Ընտրական օրենսգրքի մեկնաբանման, տակտիկական քվեարկության և նման այլ երևույթներին: Խնդրում եմ անտեսել մեկ պարզ պատճառով՝ Վարչական դատարանն իր վճռով, ուղիղ գրել էր, որ ԿԸՀ-ն ստիպված է կազմակերպել վերաքվեարկություն: Այսինքն, այստեղ կա՛մ Վարչական դատարանը պետք է լուծարվի Հայաստանում, որովհետև Վարչական դատարանի վճիռը կարող է իրավական նշանակություն չունենալ, կա՛մ թող արձանագրվի, որ ԿԸՀ-ն Վարչական դատարանից վեր մարմին է, թող փոխվի օրենսդրությունը»,- նշել է նա:

Փաստաբանը հավելել է, որ խնդիրը վերաբերում է մոտ 2,500 ընտրողի քվեին, որոնց ընտրատեղամասերում անհրաժեշտ էր իրականացնել վերաքվեարկություն։

Leave a Comment