Ադրբեջանն օկուպացված Ստեփանակերտում հիվանդանոց է բացել


Միջազգային


Ադրբեջանն օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացրել է  բժշկական կենտրոնի պաշտոնական բացման արարողություն:

Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի աշխատակիցները Ստեփանակերտ քաղաքում, ինչպես նաև Մարտակերտի և Իվանյանի շրջանների բժշկական համայնքի ներկայացուցիչները:

Միջոցառման շրջանակներում անցկացվել է նաև գիտագործնական կոնֆերանս։ 


Leave a Comment