Վերաքննիչ դատարանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով որոշում կայացնելու նպատակով անցել է խորհրդակցական սենյակ։
Նիստը նախագահող դատավոր Էդգար Մանասյանը հայտարարել է, ր րոշումը կհրապարակվի, երբ պատրաստ լինի։ Այլ մանրամասներ դատտարանը չի նշել, ինչը հարուցել է Աջապահյյանի աջակիցների դժգոհությունը։
Աջապահյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Մարինե Ֆարմանյանը լրագրողներին հայտնեց, որ պրակտիկայում նման դեպքեր լինում են, երբ դատարանը հեռանում է առանձնասենյակ՝ չնշելով, թե կոնկրետ ինչ ժամանակահատվածում կհայտնի որոշումը։
«Դա իրավաչափ գործընթաց է, և հիմա մենք պիտի սպասենք, որ դատարանը որոշման ժամը պաշտպանական թիմին նախապես տեղեկացնի»,- նշել է նա։
Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Ֆարմանյանը դատարանից, նա պատասխանել է, որ քրեադատավարական ընթացակարգերի տեսանկյունից առհասարակ այդ գործը չպետք է լիներ դատարանում ։
«Պաշտպանական թիմը բազմիցս ասել է, որ սա քաղաքական հետապնդում է իր բոլոր խախտումների առկայությամբ։ Ինչ որոշում կայացնի դատարանը, իհարկե, չենք կարող կանխատեսել, բայց դատարանի լիազորությունների շրջանակները հետևյալն է, որ կա՛մ պետք է բեկանի առաջին ատյանի դատավճիռը և արդարացման դատական ակտ կայացնի, կա՛մ նյութաիրավական դատավարական իրավունքների խախտումներ արձանագրի և ենթադրենք բեկանի և ուղարկի քննելու, կա՛մ փոփոխի դատական ակտը»,- նշել է նա։
Ֆարմանյանը հույս է հայտնել, որ դատարանն արդարացման դատական ակտ ներկայացնելու կամք կդրսևորի և
անկախ վերջնական որոշումից, խափանման միջոցը կփոխի։
Դահլիճը լքելիս լրագրողների հարցին թե ինչ ակնկալիք ունի դատարանից, Աջապահյանը պատասխանել է՝ «ինձ համար լրիվ մեկ է»։
Աջապահյանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։ Փետրվարի 6-ին դատարանն արքեպիսկոպոսի նկատմամբ կիրառել էր տնային կալանք, իսկ մարտի 18-ին այդ որոշումը թողել էր անփոփփոխ, սակայն թույլատրել էր մասնակցել կիրակնօրյա պատարագներին և Սուրբ հաղորդություն ստանալ։
