
«Չեմ կարող չմտահոգվել ԵԱՏՄ պրոցեսներով, բայց կարծում եմ՝ ինչքան ես եմ մտահոգված, ԵԱՏՄ մյուս գործընկերներն էլ պետք է մտահոգված լինեն»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե մենք հիմա սա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի: Հայաստանի մասին չի խոսքը: Ես ասել եմ՝ մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրել, պարզապես եթե այս հարցերը չկարգավորվեն, ԵԱՏՄ քայքայումը դառնալու է անխուսափելի»,- հավելեց Փաշինյանը: