Դա ընդունելի չի, բայց նույն կերպ ընդունելի չի Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը ՀՀ-ում. Փաշինյանը՝ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» համաժողովի մասին

Դա ընդունելի չի, բայց մյուս կողմից ես դրա պատճառահետևանքային կապերը գիտեմ, այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի Օրդուբադ քաղաքում անցկացված «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ փառատոն-համաժողովին։

«Նույն կերպ ընդունելի չի Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը Հայաստանի Հանրապետությունում։ Պետք է դադարեցվի երկկողմ. Հայաստանում էլ պետք է դադարեցվի Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը։

Իներցիան մեր մեջ 30 տարի պտտվել է։ Նույնիսկ իմ խոսույթի մեջ երբեմն իներցիայով օգտագործում եմ բառակապակցություններ, որոնք այդ տրամաբանությունից բացարձակ դուրս են և չարամիտ ընկալման դեպքում կարելի է դա ընկալել որպես երկակի խաղ»,- ասաց նա։

Leave a Comment