ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ կցանկանա շարունակել պաշտոնավարել նոր կառավարությունում։
«Ցանկանում եմ շարունակել ղեկավարել առողջապահության նախարարությունը»,- ասել է նա՝ հավելելով,- «Կաբինետի վերաբերյալ վարչապետն ինքը որոշում կներկայացնի, ես ներկայացնում եմ, թե որտեղ եմ ինքս ինձ տեսնում»։
