
Այսօր ճեպազրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ Օրդուբադում տեղի ունեցած «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոնում պահանջներ են ներկայացվել ՀՀ-ին, բայց ո՛չ ՀՀ վարչապետն է արձագանքել, ո՛չ ԱԳՆ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Դա ընդունելի չէ, բայց մյուս կողմից՝ ես դրա պատճառահետևանքային կապերը գիտեմ։ Նույն կերպ ընդունելի չէ Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը ՀՀ-ում»։
«Պետք է երկկողմ դադարեցվի․ ՀՀ-ում էլ պետք է դադարեցվեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը»,- հավելեց Փաշինյանը։