Կառավարության անդամների կազմում՝ փոխվարչապետեր և նախարարներ, փոփոխությունների կարիք չեմ տեսնում. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեc, որ  կառավարության անդամների կազմում փոփոխությունների կարիք չի տեսնում և չի նախատեսում:

 «Կառավարության անդամների կազմում՝ փոխվարչապետեր և նախարարներ, փոփոխությունների կարիք չեմ տեսնում, չեմ նախատեսում։ Գործադիրի այլ մակարդակներում որոշ փոփոխություններ, մտածում եմ, որ տեղի կունենան»,- ասաց  Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ կառավարությունում փոփոխություններ նախատեսվում են։

Leave a Comment