Ընտրակաշառքի գործի շրջանակում խուզարկում են Գյումրիի ավագանու անդամի բնակարանը․ ՀԿԿ

«Հայաստան» դաշինքի համակիրների՝ ընտրակաշառք տալու և ստանալու ենթադրյալ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվում Գյումրի համայնքի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանում, Armenia Today-ին հաստատել է ՀԿԿ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Ավելի վաղ AntiCor հակակոռուպցիոն հարթակի փորձագետ Աբրասիմ Աթոյանը հրապարկել էր խուզարկության տեսանյութը։ 

Այս մասին հայտնել է AntiCor հակակոռուպցիոն հարթակի փորձագետ Աբրասիմ Աթոյանը՝ կից հրապարկելով խուզարկության տեսանյութը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն սպառնացել էր «ջախջախել» ընդդիմությանը և կոչ արել ընտրությունների արդյունքների հետ անհամաձայն քաղաքացիներին հեղափոխություն անել և փոխել իշխանություններին։ Նա նշել էր, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Ուժեղ Հայաստան» դաշինքի ղեկավար Սամվել Կարապետյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը «պետք է ջախջախվեն իրենց բներում»։

 

Leave a Comment