ԱԺ նախագահի թեկնածուի անունը հայտնի կդառնա այսօր, այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այսօր տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստը, որի ընթացքում փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրվի շրջանառվող երեք թեկնածուներից մեկը, ինչից հետո էլ հայտնի կդառնա նրա անունը։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ առաջադրված թեկնածուներից փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է մեկը։ Դրա մասին կլինի հանրային իրազեկում։
Կլսենք թեկնածուներին, հարցեր կտանք և որոշում կկայացնենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ իր քվեարկությունը կկատարի գաղտնի ռեժիմով։