«Որքան ընդդիմությունը հապաղի, այնքան իշխանության մոտեցումները դառնալու են շատ ավելի ագրեսիվ»․ Տիգրան Աբրահամյան

«Որքան ընդդիմությունը հապաղի, այնքան իշխանության մոտեցումները դառնալու են շատ ավելի ագրեսիվ»․ Տիգրան Աբրահամյան

«Հետընտրական փուլի ամեն օրը կարևոր է քաղաքական զարգացումների տեսանկունից և մինչև ընդդիմադիր ուժերը փորձում են ընդհանուր պայքարի հարթակ ձևավորել՝ իշխանությունն օգտագործելով պետական իշխանության բոլոր ռեսուրսները, փորձում է այդ գործընթացները կամ պասիվացնել, կամ խաղից հանել հնարավոր այն բոլոր գործիչներին, որոնք կարող են ընդհանուր պրոցեսի մասը դառնալ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով հետընտրական շրջանում ընդդիմադիր գործիչների հետախուզումներից և ձերբակալումներից։ «Որքան ընդդիմությունը հապաղի ակտիվ գործողությունների առումով, այնքան իշխանության մոտեցումները դառնալու են շատ ավելի ագրեսիվ և դրանց դրսևորումներից է լինելու տարբեր անձանց կալանավորումները»,- հավելեց ընդդիմադիր գործիչը։

Leave a Comment