Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ընտրություններից հետո կառավարություն ձևավորելու հարցին և նշել, որ կառավարության կազմում փոփոխություններ չի նախատեսել։
«ԱԺ նախագահի թեկնածուի հետ կապված ես իմ մոտեցումները չեմ հայտնի, այսօր ՔՊ-ում տեղի է ունենալու նիստ, որտեղ որոշում է կայացվելու, առաջադրված թեկնածուներից փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է մեկը, և ով ընտրվի, կլինի հանրային իրազեկում»,- նշել է նա։
«Գործադիրի կազմի հետ կապված ասել եմ՝ կառավարոթյան կազմում փոփոխություններ չեմ տեսնում, այսինքն՝ կառավարության անդամների՝ փոխվարչապետեր և նախարարներ»,-ասել է նա և հավելել, որ այլ մակարդակներում որոշ փոփոխություններ տեղի կունենան։
