Պապոյանը նամակ է գրել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարին․ ԶԼՄ – armeniatoday.am

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նամակ է հղել Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովին ՌԴ-ում ֆորումին մասնակցելու համար, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։

Պապոյանը խնդրել է հնարավորություն ընձեռել՝ մասնակցելու հուլիսի 6-7-ը Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին, սակայն նամակին դեռևս չեն պատասխանել, և ռուսական կողմում քննարկվում է հայտի ընդունման կամ մերժման հարցը։

Ըստ աղբյուրների՝ այցի նպատակն է ռուսական կողմի հետ քննարկել Հայաստանից արտահանման խնդիրներն ու կիրառվող սահմանափակումները։

Ավելի ուշ Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է տեղեկությունը՝ նշելով, որ Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումին։

Նյութը թարմացվել է՝ 10։00

Leave a Comment